-
23.06.2020|
22:13
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով այսօր մեկնել է Մոսկվա: Նա ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին:
-
23.06.2020|
22:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Փաշինյանն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն:
-
23.06.2020|
22:06
Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի պնդմամբ՝ վերջին երկու տարիներին շփման գծում նկատվող համեմատական անդորրի գլխավոր պատճառներից մեկը Հայաստանին մատակարարված ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն են։
-
23.06.2020|
22:05
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է այն երկրների ղեկավարների անունները, որ Մոսկվայում հունիսի 24-ին ներկա են լինելու Հաղթանակի շքերթին։
-
23.06.2020|
22:04
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ»:
-
23.06.2020|
22:02
Կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել: Այս մասին օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
23.06.2020|
19:05
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու հիմնական պատճառը, ըստ ԱԺ մեծամասնության, այն է, որ շահերի բախում կա։ Ավելի ստույգ, Հրայր Թովմասյանը չի կարող իր հրաժարականի մասին հարցին անկողմնակալ մոտենալ ու արդարացի եզրակացություն տալ։
-
23.06.2020|
15:21
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել հաջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների, որոնք սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։
-
23.06.2020|
15:20
Hürriyet-ի լրագրող Նուրայ Բաբաջանը գրում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի՝ «Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու համար» կստեղծվի ինքնուրույն և քաղաքացիական նոր կառույց. հայտնում է Yerkir.am-ը։
-
23.06.2020|
15:19
Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվության մեջ կան այնպիսի կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել, բայց դրանք, իհարկե, խորհրդատվական եզրակացություն են, և ամեն կոնկրետ դեպքում պետք է գնահատվեն՝
լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների որոշմանը, որոնց համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։